Աղբիւր՝ www.yerkir.am
Հայկական պետհամարանիշերով աւտոմեքենաներն այսուհետ կարող են ժամանակաւորապէս Իրան մուտք գործել նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարէն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան Facebook-ի էջը:
Աւտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնւել առաւելագոյնը երեք ամիս: Հայաստան վերադառնալիս վճարւած երաշխիքային գումարը յետ կը վերադարձւի աւտոմեքենայի սեփականատիրոջը: